ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Լռության օրը

Լռության օրը
06.06.2026 | 10:28

Սիրում եմ լռությունը։ Լռակյաց մարդուն կարելի ա սիրել կամ չսիրել, բայց չի կարելի չհարգել։ Հոդաբաշխ խոսքի գյուտից հետո լռությունը մարդու ամենամեծ նվաճումն ա։

Երբ մարդը խոսում ա, նա միայն մի բանի մասին կարող ա խոսալ, բայց երբ լռում ա, լռում ա ամեն ինչի մասին։ Լռությունը միշտ պոլիֆոնիկ ա, խորը, բազմանշանակ։

Լռության մեջ միտքն էլ ա իրան լավ զգում։ Միտքը լռության մեջ ա ծնվում, ինչպես մանուշակը, որը դեռ գլուխը չի հանել ձյան տակից։

Լռությունը հայելու նման ա։ Լռության մեջ դու ճանաչում ես քեզ։ Դրա համար՝ շատերը վախենում են լռությունից։

Լռությունը տիեզերքի ձայնն ա։ Հա՛, տիեզերքում ձայներ չկան, հսկա աստղերը լռության մեջ են պայթում, մոլորակները լուռ են պտտվում արևի շուրջը, գալակտիկաները լռում են միլիարդավոր տարիներով։ Առավոտն ա լուռ բացվում ու գիշերն ա լուռ իջնում։

Լռենք։ Էսօր լռենք, միանանք տիեզերքին, հասկանանք տիեզերքին։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11668

Մեկնաբանություններ